Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Չարի ծաղիկներ». միմոդրամա մեկ գործողությամբ

«Չարի ծաղիկներ». միմոդրամա մեկ գործողությամբ
15.11.2012 | 14:03

Մնջախաղի պետական թատրոնը ներկայացնում է «Չարի ծաղիկներ» բեմադրությունը՝ Շառլ Բոդլերի համանուն ժողովածուի հիման վրա:

Ինչպես տեղեկացնում են թատրոնի ադմինիստրացիայից, ֆրանսիացի անվանի պոետի հռչակավոր ժողովածուից այստեղ առանձնացված են «Պարող օձը», «Կատուն», «Դիմակը», «Տիրամայր» բանաստեղծությունները: Յուրաքանչուրն ապրում է իր կյանքով, սակայն յուրաքանչյուրի կյանքում իր մասնակցությունն է բերում պոետը, փորձելով շտկել այն: Իսկ արդյունքում պարզվում է, որ մարդը հայտնվել է իր իսկ ստեղծած սարդոստայնում:
Մեկ գործողությամբ միմոդրամայի բեմադրիչը Ժիրայր Դադասյանն է: Գործող անձինք և դերակատարներն են՝ Շուշան Սարգսյան, Նաիրա Եդիգարյան, Արամ Խոջոյան, Իննա Հախնազարյան, Մարգարիտա Առաքելյան: Բոդլերի դերում՝ Ժիրայր Դադասյան, Կարեն Խաչատրյան:
Բեմադրությունը կկայանա այսօր` Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ